Հարսանիքներ

FORest-ում հարսանիքներն անցկացվում են բնության, նրբագեղության և անմոռանալի պահերի ուղեկցությամբ։ Մինչև 70 անձի համար նախատեսված մեր ռեստորանի ջերմ ու ռոմանտիկ մթնոլորտից մինչև 150 հոգու համար նախատեսված բացօթյա FORest Square-ը՝ Դուք ազատ եք ընտրելու այն տարածքը, որը համապատասխանում է ձեր երազանքներին։
Մենք սիրով ընդունում ենք զույգերի յուրօրինակ մոտեցումները՝ իրենց երազանքների օրը կազմակերպելու վերաբերյալ։ Կարող եք հրավիրել ձեր նախընտրած դիզայներներին, երաժիշտներին, կազմակերպիչներին, իսկ մեր ժամանակակից ձայնային տեխնոլոգիաներն ու պրոֆեսիոնալ երաժշտական սարքավորումներն իդեալական են կենդանի կատարումների կամ DJ երեկոների համար։ Իսկ ավելի մեծ խնջույքների դեպքում ANGAR-ը կատարյալ ընտրություն է՝ առանց ժամային սահմանափակումների։
Տարեդարձեր և հոբելյաններ
Խոշոր տարեդարձերից մինչև հիշարժան ընտանեկան օրեր՝ յուրաքանչյուրը արժանի է իր իսկ պատմությանը։ FORest ում Դուք կարող եք կազմակերպել և՛ մտերմիկ մթնոլորտով փակ հավաքույթներ, և՛ մեծ բացօթյա տոնակատարություններ։ Մինչև 70 անձի համար նախատեսված ռեստորանը և մինչև 150 հոգու հյուրընկալող FORest Square-ը տալիս են ընտրության լիարժեք հնարավորություն։
Եվ ամենակարևորը՝ Դուք կարող եք Ձեր օրը ամբողջությամբ պլանավորել՝ Ձեր ոճով։ Ձևավորումներից մինչև երաժշտությունը՝ կենդանի կատարումներ ու DJ, Դուք կարող եք ստեղծել Ձեր անմոռանալի պահերը։ Տարածքը հագեցած է բարձրակարգ ձայնային համակարգերով։ Երաժշտությունը FORest Square-ում թույլատրվում է մինչև 23։00, իսկ եթե ցանկանում եք շարունակել խնջույքը մինչ ուշ գիշեր՝ ANGAR-ը սպասում է Ձեզ։

Կորպորատիվ միջոցառումներ

Եթե փնտրում եք յուրօրինակ միջավայր՝ թիմային միջոցառումների, արտադրանքի ներկայացման կամ տարվա ամփոփիչ կորպորատիվ երեկոյի համար, FORest-ը քաղաքի աղմուկից զերծ վայր է, որտեղ բնությունն ու ներդաշնակ մթնոլորտը միաձուլվում են։
Մեր թիմը հասկանում է, որ յուրաքանչյուր կորպորատիվ միջոցառում ունի իր նպատակն ու ոճը։ Հետևաբար, մենք ապահովում ենք լիակատար ճկունություն՝ երաժշտությունից մինչև ձևավորում ու հյուրեր։ Մեր տարածքը համալրված է բարձրակարգ երաժշտական ու ձայնային տեխնիկայով՝ շնորհանդեսների, ելույթների և ժամանցային այլ պահերի համար։
Կոկտեյլ-երեկոներ
Forest-ում կազմակերպված կոկտեյլ երեկոները կարծես Հոլիվուդյան ֆիլմերից մի հատված լինեն։ Ընտրեք ռեստորանի հարմարավետ միջավայրը կամ բացօթյա Forest Square-ը՝ ըստ հյուրերի քանակի և ձեր տրամադրության, իսկ մնացածը վստահեք մեզ։
Պլանավորել եք ջազային երեկո՞, կամ միգուցե, DJ Party․․․ մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ՝ ցանկացած միտք կյանքի կոչելու։ Իսկ մեր բարմենները՝ Էդը և Վարդանը, պատրաստ են ստեղծելու Ձեզ համար լավագույն փորձը՝ իրենց հեղինակային ու դասական կոկտեյլների հարուստ շարքով։

Երաժշտական երեկոներ

Տարվա ընթացքում FORest ում կազմակերպվում են երաժշտական տարբեր երեկոներ՝ հրավիրելով տաղանդավոր արտիստների, խմբերի և երաժիշտների։ Կենդանի կատարումներից մինչև DJ երեկոներ՝ ամեն միջոցառում ներդաշնակ է FORest-ի բնության ու մթնոլորտի հետ։
Տարածքը հագեցած է պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումներով, իսկ արտիստները կարող են բերել իրենց գործիքներն ու նախընտրած տեխնիկան։ Անկախ նրանից՝ դուք հանդիսատես եք, թե կազմակերպիչ, FORest-ում անցկացված յուրաքանչյուր երեկո հիշվում է երկար։