Նշեք Մայրության և գեղեցկության օրը Forest-ում՝ շրջապատված շքեղությամբ, հեքիաթային բնությամբ, համեղ ուտեստներով և բացառիկ սպասարկմամբ։
Ապրիլի 7-ին մեզ մոտ սպասվում է ընթրիք՝ հատուկ ճաշացանկով և
կենդանի երաժշտություն, իսկ մեր հյուրերի համար կգործի նաև ազատ մուտք դեպի չքնաղ FORest Park, ինչպես նաև մեր տաքացվող լողավազանից և սաունայից ազատ օգտվելու հնարավորություն։
Ապրիլի 7-ը մեր կյանքի կարևոր կանանց գնահատելու և մեծարելու մասին է․․․ ուրեմն անենք դա՝ լավագույն կերպով։ Նվիրե՛ք ձեր սիրելի կանանց անմոռանալի երեկո Forest-ում, որտեղ հանգիստը, ներդաշնակությունը և շքեղությունը միավորվում են՝ յուրահատուկ պահեր ստեղծելու համար։