Հեղինակային կոկտեյլներ և համերի կատարելություն:
Forest-ում յուրաքանչյուր կում իր պատմությունն է պատմում: Մեր բարն առաջարկում է դասական և հեղինակային կոկտեյլների լայն ընտրանի, որոնք պատրաստված են մեծ սիրով ու նվիրվածությամբ՝ հյուրանոցի ներդաշնակ մթնոլորտը լրացնելու համար: Մեր փորձառու բարմենները ստեղծագործական ճշգրիտ լուծումներ են տալիս յուրաքանչյուր խմիչքի։
Հատուկ զգացողություններ․
Մեր թիմը սիրում է համային էքսպերիմենտներ անել, և ժամանակ առ ժամանակ նրանք ստեղծում են բացառիկ հեղինակային կոկտեյլներ՝ եզակի խառնուրդներով, որոնք ոգեշնչված են սեզոնից, շրջակա միջավայրից և հատուկ առիթներից:
Ջերմ հյուրասիրություններ․
Միջոցառումների ժամանակ մենք հաճախ ենք մեր հյուրերին դիմավորում տարբեր յուրահատուկ կոկտեյլներով, որոնք ծանոթացնում են մեր հատուկ մշակույթին և ամրապնդում տոնական երեկոյի տրամադրությունը:
Համեցե՛ք Forest, զգացե՛ք Ձեզ ազատ և թույլ տվե՛ք, որ մենք հենց Ձեզ մատուցենք մեր յուրահատուկ կոկտեյլները: