Forest
Վանաձոր քաղաքի Դենդրոպարկի հարևանությամբ գտնվող FORest 1961 Boutique hotel & Restaurant հյուրանոցը բացում է իր հյուրընկալ դռները բոլոր հյուրերի առջև։ Մեր հյուրանոցում տիրում են ջերմ մթնոլորտն ու հավերժական ընտանեկան արժեքները: Գտնվելու վայրը, հիասքանչ տեսարանները, մաքուր օդը, հարմարավետ սենյակները և համեղ խոհանոցը կապահովեն իսկական հանգիստ բոլոր հյուրերի համար: Հանգստի համար առաջարկում ենք հետևյալ կատեգորիաների հյուրանոցային համարներ՝
- Deluxe King Room,
- Deluxe Twin Room,
- Suite Room,
- Deluxe Mansard Room.
1961-1988
Հայաստանի վաստակավոր անտառաբույծ Ժորա Սարուխանյանն արդեն երեք դուստր ուներ և սպասում էր որդու լույս աշխարհ գալուն…
1988-2008
…հետո եկավ 1988 թվականը, որն իր հետ բերեց ավերիչ աղետ, բայց տունը՝ ամուր, իրավամբ դարերի համար կառուցված,
2008 - մեր օրեր
Տունն ու այգին պետք է ստանային նոր կյանք և երկրորդ շունչ։ 2008 թվականին Դենդրոպարկում սկսվեցին
1961 - 1988
Հայաստանի վաստակավոր անտառաբույծ Ժորա Սարուխանյանն արդեն երեք դուստր ուներ և սպասում էր որդու լույս աշխարհ գալուն…
Այս ակնկալիքի մեջ կար մեծ ցանկությունը, արևի ջերմությունն ու լույսը և վստահությունը, որ նա լինելու է
իր հոր անվան իսկական կրողը և նրա կատարած մեծ ու հայրենանվեր գործի շարունակողը։ Եվ, ահա, 1961 թվականին ծնվեց այդքան սպասված որդին։ Այս ուրախ իրադարձությունով ոգեշնչված՝ Ժորա Սարուխանյանը որոշում է բազմաբնակարան շենք կառուցել Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում։ Սարուխանյանների բազմազավակ ընտանիքի համար բոլոր առումներով լուսավոր ու արեւոտ տուն էր պետք։ Դենդրոպարկի տարածքում ընտրված էր վայր՝ շրջապատված անհավանական տեսարաններով։ Հիմքը դրվեց 1961 թվականին։ Այս տունը դարձավ իսկական ընտանեկան օջախ ոչ միայն Սարուխանյանների, այլեւ այլ ընտանիքների համար։ Այսպես շարունակվեց երկար տարիներ, իսկ հետո...
1988 - 2008
…հետո եկավ 1988 թվականը, որն իր հետ բերեց ավերիչ աղետ, բայց տունը՝ ամուր, իրավամբ դարերի համար կառուցված, կանգուն մնաց, բայց բնակիչներն աստիճանաբար լքեցին այն, իսկ Դենդրոպարկն ամայացավ։ Բայց ո՛չ երկրաշարժը, ո՛չ դրան հաջորդած դժվար
տարիները և անհաղթահարելի թվացող դժվարությունները, չկոտրեցին հաստատուն վճռականությունը. հոր գործը պետք է վերածնվի։
2008 - մեր օրեր
Տունն ու այգին պետք է ստանային նոր կյանք և երկրորդ շունչ։ 2008 թվականին Դենդրոպարկում սկսվեցին աշխատանքները, իսկ 2018 թվականին՝ հայրական տան վերակառուցումը։ Իսկ այսօր, արդեն վերածնված, բայց հին ու բարի օրերի շունչը պահպանած,
շենքը որպես հյուրանոց բացում է իր հյուրընկալ դռները, իսկ Դենդրոպարկը հպարտությամբ կրում է իր հիմնադրի անունը։ Մենք բոլորս պետք է հարգենք մեր ընտանիքների պատմությունն ու հավատարիմ մնանք մեր արմատներին:
Հյուրանոցային հարմարություններ
24/7 ընդունարան
Անվճար wifi
Ավտոկայանատեղի
Հյուրանոցը տրամադրում է հարմար կայանատեղի։
Անվտանգություն / վիդեո համակարգ
Հյուրանոցի ողջ տարածքը գտնվում է տեսահմակարգերի վերահսկողության և անվտանգության աշխատակիցների վերահսկողության ներքո։
Տուրեր
Առաջարկում ենք նաև տարբեր տուրեր՝ մեզ հետ անցկացրած օրերն էլ ավելի հիշարժան դարձնելու համար:
Տուրեր
Առաջարկում ենք նաև տարբեր տուրեր՝ մեզ հետ անցկացրած օրերն էլ ավելի հիշարժան դարձնելու համար:
Ավտոկայանատեղի
Հյուրանոցը տրամադրում է հարմար կայանատեղի։