Forest-ում յուրաքանչյուր ուտեստ ունի մի մեծ պատմություն՝ տարիներով պահպանված ընտանեկան արժեքների, սիրո և նվիրվածության մասին։ Այդ պատմության անբաժան մասն է կազմում մեր Շեֆ-խոհարար Արմեն Ասլոյանը, ում ստեղծած համերն արդեն 23 տարի ուղեկցում են Սարուխանյանների ընտանիքին։
Forest հյուրանոցի և ռեստորանի ստեղծման հիմքում ընկած են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ջերմությունն ու հավատարմությունը, իսկ Արմենն այդ արժեքների պահապանն է։ Շատ տարիներ առաջ նա գլխավորում էր Սարուխանյանների ընտանեկան խոհանոցը, որտեղ յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում էր սիրով, հոգատարությամբ և լավագույն ավանդույթների պահպանմամբ։ Ավելի վաղ, նա Վանաձորի «Հացատուն Նշխար» կոչվող հացի արտադրամասին կից գտնվող ընտանեկան ռեստորանի խոհարարն էր, որն իր տեսակով միակն էր այդ ժամանակահատվածում։ Շեֆ Արմենը նաև Angar-ի հիմնադիրն է և հայկական խոհանոցի մեծ գիտակ ու վարպետ։ Նրա ուտեստները հարուստ են ազգային գույներով և ավանդական հայկական կերակրատեսակների հանդեպ անսահման սիրով։ Այսօր Արմեն Ասլոյանը շարունակում է նույն հոգատարությամբ և նվիրվածությամբ կերտել համերի հարուստ պատմություն՝ արդեն Forest-ի խոհանոցից ներս։ Արմեն Ասլոյանի գլխավորությամբ մեր խոհանոցը շարունակում է առաջարկել ոչ միայն բարձրակարգ ու յուրահատուկ ճաշացանկ, այլև ժառանգություն, հիշողություններ և պատմություն, որոնք ժամանակի ընթացքում դարձել են Forest-ի ոգին։
Բարի գալուստ Forest. այստեղ ավանդույթները միաձուլվում են շքեղության հետ, իսկ համերը խոսում են ընտանեկան արժեքների, նվիրվածության և տարիների փորձառության մասին: