FORest-ը հնարավորություն է ընձեռում Ձեզ վայելելու հանգիստը Ձեր սիրելի տնային կենդանու հետ միասին։
Հյուրանոցի բոլոր հյուրերի հանգիստը առավելագույնս հաճելի դարձնելու համար՝ մենք մշակել ենք ուղեցույց, որում զետեղված են կենդանու հետ կացության հիմնական կանոնները։
- Հյուրանոցում թույլատրվում է բնակվել միայն շան կամ կատվի հետ։ Այլ կենդանիներ ներս բերելը հյուրանոցի տարածք արգելվում է։
- Մեկ սենյակում կարող է գրանցված լինել առավելագույնը 2 կենդանի։
- Կենդանին կարող է ունենալ առավելագույնը 60 սմ հասակ։
- Կենդանիները կարող են գտնվել միայն այն սենյակում, որտեղ գրանցված են։
- Կենդանու տերը պետք է իր հետ ունենա հետևյալը՝
- Կենդանու պատվաստումների մասին վկայական,
- Կենդանու ուտելիք և անհրաժեշտ վիտամինային հավելումներ,
- Կենդանու սննդի և ջրի ամաններ,
- Կենդանու խաղալիքներ,
- Կատուների պարագայում՝ կատվի զուգարան։
- Ընդհանուր տարածքում կենդանին միշտ պետք է լինի կապով։
- Հյուրանոցի որոշ տարածքներ կենդանիների մուտքը խստիվ արգելվում է, օրինակ՝ ռեստորան, բար և այլն։
- Կենդանին պետք է լինի խնամված, մաքուր և կոկիկ։
- Տերը պետք է անհապաղ մաքրի իր կենդանու հետևից՝ մաքուր պահելով հյուրանոցի տարածքը։
- Կենդանու հասցրած ցանկացած վնաս ենթակա է փոխհատուցման տիրոջ կողմից։
- Մենք տրամադրում ենք կենդանու հետևից հավաքելու համար նախատեսված հատուկ տոպրակներ։
- Մեր տարածքում դուք կգտնեք հատուկ տարածք նախատեսված Ձեր կենդանու զբոսանքի և խաղի համար։ Բացի այդ մեր կենդանասեր և հմուտ աշխատակիցը կհետևի և կխնամի Ձեր չորսոտանի ընկերոջը մինչ Դուք վայելեք Ձեր հանգիստը։