Ամրագրման պայմաններ

  • 1 օրվա ընթացքում Դուք կստանաք Ձեր ամրագրումը հաստատող ծանուցում հայտի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
  • Երբ հյուրը անհատական ամրագրում է կատարում (մինչև 3 սենյակ), ապա որպես կանխավճար գանձվում է կացության 1-ին գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի պահին։
  • Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը), նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված սենյակների 1 գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի ժամանակ։
  • Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել), ապա նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված սենյակների ընդհանուր արժեքի 30% -ը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի ժամանակ։
    Եթե խմբային ամրագրումը (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել)  կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կանխավճարի կարգը:

    Չեղարկման պայմաններ

  • Այն անհատական պատվերները (մինչև 3 սենյակ), որոնցից նախապես գանձվել է կանխավճար, կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրի ժամանումից 48 ժամ առաջ։ Հակառակ դեպքում, որպես տուգանք պահվում է գիշերակացի առաջին գիշերվա արժեքը։
  • Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30  օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված սենյակների 1 գիշերվա արժեքի չափով:
  • Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը գերազանցում է 3-ը) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30  օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված սենյակների ընդհանուր արժեքի 30% -ի չափով:

*Անվավեր կրեդիտ քարտերի դեպքում հյուրանոցն իրավունք ունի պահանջել նոր գործող կրեդիտ քարտ և չեղարկել ամրագրումը, եթե հարցումից 24 ժամ անց չտրամադրվեն նոր գործող տվյալներ:

Ընդհանուր դրույթներ

  •  0-3 տարեկան երեխաները հյուրանոցում մնում են ծնողների հետ նույն սենյակում, առանց վճարի:
  •  Մուտքի ժամը 14:00-ն է, ելքի ժամը՝ 12:00-ն:
  •  Հյուրի անձը հաստատվում է ըստ ներկայացված փաստաթղթի, այն է՝ անձնագիր կամ նույնականցման քարտ:
  •  Վաղ ժամանելու դեպքում Դուք կարող եք թողնել ճամպրուկները ընդունարանում, եթե չկան այլ  պայմանավորվածություններ հյուրանոցի հետ:
  •  Սահմանված ժամից ուշ ելք հնարավոր է սենյակի հասանելիության և հյուրանոցի հետ նախնական պայմանավորվածության դեպքում: Ուշ ելքի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ վճարում:
  • Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ՝ բացառապես ՀՀ դրամով կամ քրեդիտ քարտով (Visa, Master Card, Maestro, American Express, MIR): Հնարավոր է նաև բանկային փոխանցում:

Հյուրանոցը իրավունք ունի՝ վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը և չվերադարձնել կանխավճարը , եթե Հյուրի կողմից խախտվել են ներքոգրյալ կետերը։

  • Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում Հյուրի սենյակից որևէ թանկարժեք իրի, զարդերի, գումարի և այլ նյութական արժեքների կորստի համար:
  • Հյուրանոցը պատասխանատվություն է կրում միայն այն տրանսպորտային միջոցի անվտանգության համար, որը կայանվել է Հյուրանոցի կայանատեղում։ Պատասխանատվությունը ենթադրում է տրանսպորտային միջոցին պատճառած վնասը և չի ենթադրում դրա մեջ առկա արժեքավոր իրերի/գումարի կորստի փոխհատուցում:
  • Հյուրանոցի ընդհանուր օգտագործման տարածքներում հյուրի կողմից բերված սնունդի կամ խմիչքի օգտագործման դեպքում հյուրանոցը իրավասու է դրամական պատասխանատվության ենթարկել հյուրին, կիրառելով 30000 ՀՀԴ  տուգանքի չափով։
  • Կողմերի միջև տարաձայնությունները (օրինակ՝ գումարի ուշացման կամ չմուծման դեպքում) լուծվում են բանակցությունների միջոցով, չլուծման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հյուրի պարտականություններն ու իրավունքները`

  • Հյուրանոցի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել դրանք ստանալիս, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն:
  • Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքին եւ տեխնիկային, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
  • Չաղմկել և չխանգարել մյուս հյուրերի (բնակիչների) անդորրը։
  • Պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
  • Սենյակից դուրս գալիս փակել ջրի ծորակը, փակել պատուհանները, անջատել էլեկտրական ջեռոցը և սարքավորումները, սեղանին ու պահարանների վրա չթողնել գումար, զարդեր և թանկարժեք իրեր:
  • Մշտապես փակ պահել համարի դուռը։
  • Համարում լրացուցիչ հյուրեր ունենալիս (գիշերակացից, նախաճաշից կամ ընթրիքից օգտվելու դեպքում) համաձայնեցնել հյուրանոցի հետ:

Չի թույլատրվում՝

  • Նախաճաշին մատուցվաց ուտելիքը բարձրացնել համար։
  • Ծխել համարում (ծխախոտ,սիգար,նարգիլե), այլապես հյուրանոցը կարող է դադարեցնել ծառայությունների մատուցումը, չվերադարձնել կանխավճարը և նշանակել տուգանք 100000 ՀՀ դրամի չափով։
  • Համարում պահել դյուրավառ նյութեր և զենք։
  • Պահել, իրացնել, պատրաստել կամ օգտագործել թմրադեղեր և/կամ հոգեմետ դեղեր։
  • Օգտագործել ինքնաշեն էլեկտրական տաքացման սարքավորումներ։
  • Հյուրանոց գալ ընտանի կենդանիների և թռչունների հետ։

Հյուրանոցը իրավունք ունի՝

  • Վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե Հյուրի կողմից ապահովված չեն սույն պահանջները և դրանք չեն վերացվել հյուրանոցի կողմից` հյուրին հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում:
  • Այն դեպքում երբ համարը որևէ պատճառով դառնում է բնակության համար ոչ պիտանի, բացառությամբ ֆորս-մաժորային դեպքերի, հյուրանոցը փոխարինում է տրամադրված համարը համարժեք պայմաններ ունեցող համարով կամ հյուրին վերադարձնում է փաստացի չբնակեցված օրերի համար ստացված կանխավճարը:

Հյուրանոցը պարտավորվում է՝

  • Պատշաճ որակով եւ սահմանված ժամկետներում մատուցել ծառայությունը:
  • Չհրապարակել հյուրի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  • Ապահովել համարների կոմունիկացիայի (տաք-սառը ջուր, էլեկտրաէներգիա, օդորակում) և հեռահաղորդակցության անխափան աշխատանքը, բացառությամբ զանգվածային անջատումների և ֆորս մաժորային դեպքերի:
  • Համարը հանձնել հյուրին գույքով ապահովված, մաքուր և բարեկարգ վիճակում:
  • Հյուրի բնակության ընթացքում մուտք չգործել համար, չանհանգստացնել և չխանգարել համարում բնակվող հյուրին(երին), բացառությամբ եթե առկա է հարևանների կողմից բողոք կամ դա պայմանավորված է մարդկանց կյանքի ու առողջության սպառնացող վտանգի չեզոքացմանը, կամ դա անհրաժեշտ է համարի անվտանգության պահպանման համար։
  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական կամ քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների ծառայության դադարեցումը, ահաբեկչական գործողությունները, պետական մարմինների ակտերը, համաճարակային իրավիճակները և այլն), որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։ Նման իրավիճակներում հայտնված Կողմը մյուս Կողմին հնարավորինս շուտ պետք է տեղեկացնի անհաղթահարելի ուժի առկայության մասին:
He was certain that his son will be the real heir of his great and patriotic work. In 1961 his son was born. Inspired by this happy event, Zhora Sarukhanyan decided to build an apartment building in one of the cozy corners of Lori. A new house was to be built for the Sarukhanyan family, and the house was to be very bright, in all aspects and from all sides.The house was located in the area of ​​Vanadzor’s Dendropark, with a breathtaking view from all four sides. And so in 1961 the foundation was laid. The house became a real family hearth, not only for the Sarukhanyans, but also for other families. It went on like that for many years, and then...
Although the house wasn’t destroyed, it was gradually left by its habitants, and the Dendropark was abandoned. Neither the earthquake, nor the hard times have broken the determination that patriarchal structure must be revived.
In 2008 works in Dendropark began, and in 2018 began the reconstruction of the building. And today, already revived, but keeping the spirit of the good old days, the building opens its welcoming doors as a hotel, and the Dendropark proudly bears the name of its founder. All people should stay faithful to their roots and history.
В этом ожидании было огромное желание, теплота и свет солнца и уверенность в том, что он будет истинным носителем имени своего отца и наследником великого и патриотического дела, проделанного им. И вот в 1961 году рождается долгожданный сын. Вдохновленный этим радостным событием, Жора Саруханян решает построить многоквартирный дом в одном из живописных уголков провинции Лори. Для многодетной семьи Саруханянов нужен был светлый и солнечный во всех отношениях дом. Было выбрано место в районе дендрария, окруженное невероятными видами. В 1961 году был заложен фундамент. Этот дом стал настоящим семейным очагом не только для Саруханянов, но и для других семей. Так продолжалось много лет, а затем...
выстоял, но жители постепенно покидали его, а дендрарий был запущен. Но ни землетрясение, ни последовавшие за ним тяжелые годы и, казалось бы, непреодолимые трудности не сломили твердую решимость: отцовское дело должно быть возрождено!
И сегодня уже возрожденное, но сохранившее дух старых добрых времен здание открывает свои гостеприимные двери как отель, а дендрарий гордо носит имя своего основателя. Мы все должны чтить историю своих семей и оставаться верными своим корням.
Այս ակնկալիքի մեջ կար մեծ ցանկությունը, արևի ջերմությունն ու լույսը և վստահությունը, որ նա լինելու է իր հոր անվան իսկական կրողը և նրա կատարած մեծ ու հայրենանվեր գործի շարունակողը։ Եվ, ահա, 1961 թվականին ծնվեց այդքան սպասված որդին։ Այս ուրախ իրադարձությունով ոգեշնչված՝ Ժորա Սարուխանյանը որոշում է բազմաբնակարան շենք կառուցել Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում։ Սարուխանյանների բազմազավակ ընտանիքի համար բոլոր առումներով լուսավոր ու արեւոտ տուն էր պետք։ Դենդրոպարկի տարածքում ընտրված էր վայր՝ շրջապատված անհավանական տեսարաններով։ Հիմքը դրվեց 1961 թվականին։ Այս տունը դարձավ իսկական ընտանեկան օջախ ոչ միայն Սարուխանյանների, այլեւ այլ ընտանիքների համար։ Այսպես շարունակվեց երկար տարիներ, իսկ հետո...
կանգուն մնաց, բայց բնակիչներն աստիճանաբար լքեցին այն, իսկ Դենդրոպարկն ամայացավ։ Բայց ո՛չ երկրաշարժը, ո՛չ դրան հաջորդած դժվար տարիները և անհաղթահարելի թվացող դժվարությունները, չկոտրեցին հաստատուն վճռականությունը. հոր գործը պետք է վերածնվի։
աշխատանքները, իսկ 2018 թվականին՝ հայրական տան վերակառուցումը։ Իսկ այսօր, արդեն վերածնված, բայց հին ու բարի օրերի շունչը պահպանած, շենքը որպես հյուրանոց բացում է իր հյուրընկալ դռները, իսկ դենդրոպարկը հպարտությամբ կրում է իր հիմնադրի անունը։ Մենք բոլորս պետք է հարգենք մեր ընտանիքների պատմությունն ու հավատարիմ մնանք մեր արմատներին:
աշխատանքները, իսկ 2018 թվականին՝ հայրական տան վերակառուցումը։ Իսկ այսօր, արդեն վերածնված, բայց հին ու բարի օրերի շունչը պահպանած, շենքը որպես հյուրանոց բացում է իր հյուրընկալ դռները, իսկ դենդրոպարկը հպարտությամբ կրում է իր հիմնադրի անունը։ Մենք բոլորս պետք է հարգենք մեր ընտանիքների պատմությունն ու հավատարիմ մնանք մեր արմատներին:
+374 41 20 00 29
Apply for job

    Подать заявку на работу

      Դիմեք