FOREST-ն ունի հիանալի տարածք, որն իդեալական է մասնավոր և կորպորատիվ միջոցառումների համար: Մենք առաջարկում ենք մեր հյուրերին իսկապես յուրահատուկ միջավայր՝ ցանկացած միջոցառում անցկացնելու համար: Հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը ձեզ կտրամադրի պրոֆեսիոնալ և բացառիկ ծառայություններ՝ ապահովելով ձեր միջոցառման հիշարժան լինելը: Մեր բոլոր հյուրերը, անկասկած, տպավորված և գոհ կլինեն առանձնահատուկ հյուրընկալությունից:
Զգացեք տեղական և եվրոպական համերի բոլոր ելևէջները: Մենք համագործակցում ենք լավագույն տեղական մատակարարների հետ:
The Chef
Անդրանիկ Հակոբյանը 18 տարվա փորձ ունեցող շեֆ-խոհարար է։ Իր աշխատանքային տարիների ընթացքում Անդրանիկը բազմիցս վերապատրաստվել է Ֆրանսիայում և Երևանում հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարարների մոտ, աշխատել է որպես շեֆ-խոհարար լավագույն հաստատություններում, որոնց համար մշակել է նոր՝ հեղինակային ճաշացանկեր։ Ամենից շատ նա սիրում է աշխատել մսի և ծովամթերքի հետ։ Անդրանիկն օժտված է կազմակերպչական և առաջնորդության ակնառու հատկանիշներով, որոնք օգնում են նրան որակապես և արդյունավետ կերպով կազմակերպել և ղեկավարել թիմի աշխատանքը։ A՝ la carte ճաշացանկերի հետ աշխատելուց բացի` Անդրանիկի առանցքային հմտություններից է նաև հատուկ միջոցառումների համար ճաշացանկերի կազմումը` հարսանեկան բանկետներ, գործնական լանչեր, հյուրասիրություններ և կոկտեյլներ: Մի քանի տարի շարունակ մեր շեֆ-խոհարարը և իր թիմը նախագահական ընթրիքներ են կազմակերպել առաջին դեմքերի ընդունելության ժամանակ, ինչպես նաև շարունակում են խորհուրդներ տալ՝ VIP հյուրերին սպասարկելու վերաբերյալ։